copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:42 28-07-2022

Հավանաբար արդեն ուշ է խեղված գիտելիքներով ու արժեհամակարգով մեկին պատմության դասեր տալ․ Լիլիթ Գալստյանը՝ Արսեն Թորոսյանի մասին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«16-րդ դարի մեծ փիլիսոփա, նիդեռլանդական հումանիստական գրականության երևելիներից մեկը՝ Էռազմ Ռոտերդամցին, բոլոր ժամանակների համար անմահ մի երկ ունի՝«Գովք հիմարության» վերտառությամբ։

Երկն, ըստ էության, հիմարության մենախոսությունն է, ուր այսպիսի ուշագրավ հաստատում կա․ «Եվ ո՞ւմ են ավելի շատ սիրում թագավորներն՝ իրենց հիմար ծաղրածուների՞ն, թե՞ իմաստուն ու մռայլ խորհրդականներին»:

Հիմարություններին և հիմարներին անդրադառնալու սովորություն առհասարակ չունեմ, նախ՝ սեփական նշաձողս չիջեցնելու, անիմաստ և անպտուղ ճիգ չգործադրելու հաստատ համոզումով։ Եվ հետո, անկեղծ, այլևս այնքան գարշելի, նողկալի է մեր իրականություն հորդած ատելությունն ու տգիտությունը, որ պարզապես կեղտոտվելու ցանկություն չկա։

Եվ, այնուամենայնիվ, այս թեզի հեղինակը շարքային մեկը չէ․ «Դաշնակցությունն իր գոյությամբ է հարված հասցնում հայոց պետականությանն իր 130 ամյա պատմությամբ։ Որ իրանք չլինեին հայոց պետականությունն ավելի ուժեղ կլիներ թե էն ժամանակ, թե՝ հիմա»․․․ասում է Արսեն Թորոսյանը։

Մտքի այսպիսի «գոհարներն» անպատասխան են մնում, ու մեր արժեքային ու բարոյական ճգնաժամի մեջ տապակվող, անղեկ ու մոլորված հանրությունն էլ մարսում է, թունավորվում, դեգրադացվում՝ հասնելով անդառնալիության կետին։

Հավանաբար արդեն ուշ է խեղված գիտելիքներով ու արժեհամակարգով մեկին պատմության դասեր տալ կամ քաղաքագիտական այբբենարանական ճշմարտություններ բացատրել։ Բայց սա Հայաստանում, ըստ էության, պաշտոնական, հետևողական նարատիվ է, քաջալերվող և ուղղորդվող քարոզչություն, որը կիսվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։

«Հիմարությունը պատռում է դիմակները և ցույց է տալիս կյանքի ողբերգությունն ու կատակերգությունը միաժամանակ», ասում էր Էրազմ Ռոտերդամցին:

Մեր պարագայում ողբերգությունն անափ է․ Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու արժանապատիվ ու ինքնասպան քծնանքը․․․

Հ․Գ․ Հիշեցի, թե ինչ ջանասիրությամբ էր այս նույն անձը՝ առողջապահության նախկին նախարարը Աժ ծեծկռտուքի ժամանակ ՀԵՏԵՎ-ից հարվածում ընդդիմադիրներին։

Մի բան էլ՝ վերջինս այսքան «խրոխտ» դատողություններ է անում, որովհետև մարսել է Հաշվեքննիչ պալատի մասնագետների այն եզրակացությունը, որ պետության պահուստային ֆոնդից COVID-ի դեմ պայքարի կառավարման համար հատկացված ավելի քան 26 միլիարդ դրամը ոչ միայն արդյունավետ չի ծախսվել, այլև ծախսը պատշաճ չի վերահսկվել ու պլանավորվել։

Մի տեսակ տպավորություն է, թե թյուրքալեզու պետությունների համաժողովում մեր հարևան երկրի ԱԱԾ պետի խոսքերը շատ են տպավորել վերջինիս․․․»:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան