copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:42 15-11-2023

Թեհրանն ընդգծում է Իսրայելի դեմ հրատապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլաիանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կդադարեցնի պատասխան հարձակումները, եթե Իսրայելը դադարեցնի իր ցեղասպանությունը Գազայի ժողովրդի դեմ։ Իրանական կառավարամետ Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Աբդոլլաիանն ասել է Ժնևում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի արտակարգ իրավիճակների գծով տեղակալ Մարտին Գրիֆիթի հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպման ընթացքում իրանցի դիվանագետն ընդգծել է հրատապ և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը՝ պաշարված Գազայի հատվածում իսրայելական ռեժիմի հանցագործությունները կասեցնելու համար։

Անդրադառնալով ՀԱՄԱՍ-ի ղեկավարների հետ իր վերջին հանդիպումներին՝ Ամիր-Աբդոլլահյանն ասել է, որ շարժումը կդադարեցնի իր հակահարձակումները, եթե Իսրայելը դադարեցնի իր ցեղասպանությունը Գազայի հատվածում։ Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է միջոցներ ձեռնարկել քաղաքացիական բանտարկյալներին ազատելու համար։

Նրա խոսքով՝ Իսրայելը պատերազմում հաղթելու շանսեր չունի, և պատերազմը շարունակելը միայն ավելացնում է «ամերիկյան կառավարության՝ որպես Սիոնիստական ​​ռեժիմի ամենամեծ աջակիցի ծախսերը»։

Իրանի արտգործնախարարը հավելել է, որ Գազա ուղարկվող մարդասիրական օգնության ծավալը շատ փոքր է, և ՄԱԿ-ը պետք է անհապաղ և լուրջ միջոցներ ձեռնարկի այդ հարցում։ Նա ասել է, որ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հասնելու համար ՄԱԿ-ը կարող է հույս դնել Իրանի օգնության վրա։

Ամենից շատ դիտված

16:47 Ծառուկյանի տնից կոկորդիլոսներ տեղափոխելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակից է վնասվել
15:11 Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի և ուրիշ հատվածներ. Փաշինյան
21:00 Նազիկ Ավդալյանն իր հիմնադրամը «համեստորեն» իր անվամբ է կոչել
18:07 Սեյրան Օհանյանի, Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող շինությունները ապամոնտաժվել են
10:50 Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. իմ խիղճը հանգիստ է. անկախ բոլոր անարդարություններից՝ շարունակելու եմ օգտակար լինել իմ երկրին ու ժողովրդին. Գագիկ Ծառուկյան
13:07 Ինձ չի հետաքրքրում, ձեր ասած տեսարանները չեմ տեսել. Փաշինյանը՝ Ծառուկյանի ձերբակալման կադրերի մասին
14:22 Ծառուկյանի կոկորդիլոսը փորձել է հոշոտել ԱԻՆ աշխատակցին․ «Հրապարակ»
23:47 Երկրի ղեկավարը գոհ է իմ աշխատանքից. Շիրակի մարզպետ
16:00 Ինչ վատություն էր արել էգ առյուծը Նիկոլ Փաշինյանին
17:45 Որդիս դարձել էր անցանկալի անձ. Սամվել Ալեքսանյանը՝ իր տան խուզարկության պատճառների մասին

Ձեզ գուցե հետաքրքրի