Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:55 15-11-2023

Մի քիչ փորձեք ավելի օրիգինալ լինել. Լևոն Քոչարյանը՝ ՆԳ նախարարին

«Հայաստան» խմբակցության նոր պատգամավոր Լևոն Քոչարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՆԳ նախարարին.

«Արդեն մի քանի տարի՝ այսպիսի իրավիճակ է ոստիկանության վայրագությունների հետ կապված. երբ մարդկանց ծեծում են տեսախցիկների առջև, հետո գալիս են, ոստիկաններին բերում, սուտ ցուցմունք են տալիս՝ իբր իրենց հարվածել են, հետո մեղադրանքներ են առաջադրվում, դե դատարանն էլ կալանք է տալիս: Հիմա նույնը իմ մասով, երբ տեսախցիկների առջև երևում է՝ ի՞նչ է կատարվում, ու էդ ամեն ինչը հետևանք չի ունենում: Ուզում եմ Ձեր խոսքը լսել սրա հետ կապված»:

Վահե Ղազարյանն ասաց, որ նման գրագետ ձևով ու համբերատար ոստիկանությունը երբևիցե չի ծառայել՝ ինչ հիմա է. «Ինչ վերաբերում է ձեր դեպքին, կա քրեական վարույթ, ծառայողական քննություն, որը կասեցված է՝ մինչև քրեական վարույթի ավարտը: Չենք թույլ տա, որ որևէ մեկը փորձի էս երկրում էն արարքը կատարել, որ եղել է նախկինում»:

Լևոն Քոչարյանն արձագանքեց. «Մի քիչ փորձեք ավելի օրիգինալ լինել, մարդիկ հոգնել են «նախկին-ներկա»...»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել