copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:54 15-11-2023

Դատախազությունում բոլորը գիտեն՝ որևէ մեկի համար խնդրել չի կարելի. Աննա Վարդապետյանը՝ ԵՊՀ ուսանողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 14-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Դատաիրավական լրագրություն» դասընթացի ուսանողներին: Հանդիպումը նախաձեռնել էր ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Վարդուհի Պետրոսյանը, հայտնում են Դատախազությունից

Ի պատասխան ապագա լրագրողների հարցերի՝ Աննա Վարդապետյանն անդրադարձել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության լիազորություններին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտում կատարվող աշխատանքներին, ուշացած արդարադատության հետևանքների հաղթահարման ուղիներին, կոռուպցիոն դրսևորումներից՝ հատկապես հովանավորչության անթույլատրելիությանը:

«Հովանավորչությունը կոռուպցիոն երևույթ է: Դատախազությունում բոլորը գիտեն, որ որևէ մեկի համար խնդրել չի կարելի: Նաև գիտեն, որ անթույլատրելի է որևէ մեկին, ով ներկայանում է որպես գլխավոր դատախազի բարեկամ, կուրսընկեր, դասընկեր և այլն, առավելություն տալը»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը և ուսանողների հետ քննարկել մասնագիտական, աշխատանքային, էթիկական, աշխարհայացքային հարցեր, դրանց շուրջ ծավալել երկխոսություն:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ