copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:20 14-11-2023

ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը

ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել մարզպետերի մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։

Օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել Կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու միջոցառման շրջանակներում իրականացվող աշխատանքներին։

Նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում, համագործակցելով գործընկեր գերատեսչությունների հետ, գույքագրել յուրաքանչյուր մարզին բաժին ընկնող դպրոցների և մանկապարտեզների անվանացանկը և ամենօրյա ռեժիմով վերահսկել տվյալ օբյեկտների նախագծման, մրցույթների անցկացման, շինարարական աշխատանքների կազմակերպման և որակի հսկողության ողջ շղթան:
Անդրադարձ է կատարվել մյուս մարզերում ևս միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքներին։

Հաջորդիվ նախարարը մարզպետերին է ներկայացրել սուբվենցիաների տրամադրման կարգում կատարված վերջին փոփոխությունները և հանձնարարել է հասցեական աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների հետ, որպեսզի վերջիններս առաջիկա սուբվենցիոն հայտերը ներկայացվեն ըստ փոփոխված առաջնահերթությունների։

Նախարարը հանձնարարել է նաև գործուն քայլեր ձեռնարկել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման ուղղությամբ։

Անդրադարձ է կատարվել նաև ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և շահագործման աշխատանքներին։

Նախարարը հանձնարարել է առաջիկա ձմեռային սպասարկման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների մասնակցությամբ մարզպետերի աշխատակազմերում քննարկումներ կազմակերպել ճանապարհները սպասարկող կապալառու ընկերությունների հետ։

Նախարար Սանոսյանը ևս մեկ անգամ հիշեցրել է՝ ոչ պատշաճ մատուցված ծառայության դիմաց ճանապարհները սպասարկող կապալառու ընկերությունները չեն վճարվելու։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից