copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:00 14-11-2023

ԵՄ-ն ցանկանում է, որ Գազան կառավարվի Պաղեստինի օրինական վարչակազմի կողմից․ Պիտեր Ստանո

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է՝ Եվրամիությունը ցանկանում է, որ այսուհետ Գազայի հատվածը կառավարվի Պաղեստինի օրինական վարչակազմի կողմից, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ի: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը։

«Այն, ինչ մենք ցանկանում ենք, այն վարչակազմն է, որը կկարողանա օրինական կերպով կառավարել Գազայի հատվածը՝ հենվելով ամուր օրինականության վրա»,- ասել է նա՝ Բրյուսելում կայացած ճեպազրույցին:

Հաղորդվում է, որ նրան խնդրել են մեկնաբանել նախօրեին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստում Բորելի առաջարկած՝ Մերձավոր Արևելքում խաղաղ կարգավորման շրջանակային պայմանները, որոնցից մեկը ենթադրում է Պաղեստինի վարչակազմի կողմից Գազայի հատվածի կառավարում:

«Գաղափարն այն է, որ Գազայի հատվածը պետք է կառավարվի վարչակազմի կողմից, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ի: Դա ահաբեկչական կազմակերպություն է»,-բացատրել է Ստանոն:

Նրա խոսքով՝ զինված հակամարտությունից հետո կգա ժամանակաշրջան, և հարց կառաջանա, թե ինչ պետք է անել կողմերի համակեցության համար: «Դրա համար պետք է աշխատել լուծման վրա միջազգային հանրության հետ, որին, իհարկե, պետք է մասնակցեն իսրայելցիներն ու պաղեստինցիները»,-շարունակել է Բորելի ներկայացուցիչը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ