copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:04 14-11-2023

Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական դիտորդական խմբի փաստահավաք առաքելությանը

Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության միջանկյալ ռազմավարական գնահատման փաստահավաք առաքելությանը, որը գլխավորում էր Խաղաղության, գործընկերության և ճգնաժամային կառավարման տնօրինության ղեկավար Ժիլ Ռոստենը:

Ինչպես տեղեկացնում են ԱԽ գրասենյակից՝ ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքը և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու ցուցաբերել աջակցություն առաքելության աշխատանքներին:

Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերային հարաբերությունները և քննարկել հետագա հնարավոր համագործակցության ուղիները:

Ամենից շատ դիտված