Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 17:00 14-11-2023

Ուրախ տարի է գալիս, բայց ոչ մեկս էլ չենք ուզում ուրախանալ․ հարցում

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Հանրապետության հրապարակում մեկնարկել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։

Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվել է՝ իրենց կարծիքով ինչո՞ւ են այսքան վաղ սկսել տոնածառը տեղադրելու աշխատանքները։

Հարցվածների մեծ մասը կարծում էր, որ երեխաներին ուրախացնելու հերթական առիթն է դա, իսկ մի մասն էլ նշում էր, որ տեղյակ չէ։

«Երեխաները կհավաքվեն, կպարեն կողքերը, կուրախանան երեկոյան, ի՞նչ վատ կլինի»,- նշեց հարցվածներից մեկը։

Մի կին էլ նշեց, որ ուրախ տարի է գալիս, ժողովուրդն ուրախանում է, ամենաշատը՝ երեխաները, բայց և շտապեց հակադարձել. «Բայց դե ուրախություն չի մնացել արդեն, ոչ մեկս էլ չենք ուզում ուրախանալ, արդեն հոգնել ենք էս դաժան կյանքից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը