Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 16:12 13-11-2023

ՌԴ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024թ. մարտին

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը կարող է նախագահի ընտրությունների ժամկետը նշանակել մեկ ամիս հետո, հավանաբար՝ 2024թ. մարտի 17-ին։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով խորհրդարանի աղբյուրին։

«Դաշնային խորհուրդը դեկտեմբերի 13-ի նիստում կարող է հայտարարել Ռուսաստանի նախագահի ընտրությունների օրը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ըստ սահմանադրության՝ նախագահական ընտրությունները նշանակում է Դաշնության խորհուրդը։ Խորհրդարանի վերին պալատը համապատասխան որոշումը պետք է ընդունի մինչեւ քվեարկությունը՝ 100 օրից ոչ շուտ եւ 90 օրից ոչ ուշ։

Ռուսաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան հաջորդ տարի։ Ընտրարշավը դեռ չի մեկնարել, նորից առաջադրվելու մտադրության մասին Վլադիմիր Պուտինն առայժմ չի հայտնել։

Ինչպես ընդգծել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հազիվ թե որեւէ մեկը կարող է մրցակցել պետության ներկա ղեկավարի հետ ընտրազանգվածի առումով։ Նրա խոսքով՝ այսօր նախագահի շուրջ հասարակության աննախադեպ համախմբման պայմաններում Պուտինն «անվերապահ առաջատար քաղաքական գործիչն է»։ Պեսկովը նշել է, որ դա «այն ճշմարտությունն է, որը հազիվ թե որեւէ մեկը կարողանա վիճարկել»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան