Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:00 13-11-2023

Ղափամայի տոն՝ Երևանի կենտրոնում

Երևանում այսօր նշվեց Ղափամայի տոնը: Վերնիսաժի հարակից այգում հնչեց ազգային երգ ու պար, մատուցվեց Ղափամա։

Միջոցառման գաղափարի հիմքում ընկած են հայկական մշակույթը, ազգային խոհանոցը, ծեսերը։

Այս տարին տարբերվում էր անցած տարիներից իր ձևաչափով։ Օրվա հիմնական խորհուրդը խաղաղությունն էր։ Նպատակն էր՝ ավանդույթը փոխանցել հաջորդ սերունդներին, այդ իսկ պատճառով մասնակիցները ուսումնական հաստատություններից էին։

Ղափամա պատրաստելու համար օգտագործում են դդում, բրինձ, չիր ու չամիչ, ընկույզ։

Ըստ հայկական լեգենդի՝ դդումը խորհրդանշում է մոլորակը, բրինձը՝ մարդիկ, իսկ չիր ու չամիչը՝ տարբեր հավատքի մարդիկ, և այդ ամենը խառնելով՝ ստեղծում են միասնության գաղափարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան