copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:45 07-11-2023

Նկուղում էի, երբ խոսակցություններ հասան, որ ամուսինս վառվել է․ արցախցի

«Պատերազմից 1 օր առաջ ամուսինս գնաց մարտական հերթապահության։ Նա մի շաբաթ առաջ պիտի գնար, բայց քանի որ հարսանիքի էինք մասնակցելու, հերթափոխի օրը փոխեց․․․ երանի չփոխեր։ Մարտական հերթապահության մեկնելուց 1 օր առաջ ինձ ասաց՝ «Էս 2-3 օրը կռիվա սկսելու․․․», թե ինչու՞ նման բան ասաց, ինչ որ բան գիտե՞ր, թե՝ կանխազգում էր, չեմ կարող ասել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախից բռնի տեղահանված Նարինեն՝ Հրաչ Թումանյանի կինը։



Հրաչը ծննդով Հայստանից էր, ով 1997-ին էր տեղափոխվել Մարտակերտ քաղաք, ամուսնացել Նարինեի հետ։

«Մեր համատեղ կյանքի ընթացքում ունեցել ենք շատ ձեռքբերումներ ու դժվարություններ, հաղթահարել ամեն ինչ, երեխաներիցս երկուսին ամուսնացրել էի, ապրում էինք երջանիկ ու գոհ, մինչև տեղի ունեցան չարաբաստիկ պատերազմները» - ասում է Նարինեն։

Հրաչ Թումանյանը, ով մասնակցել է նաև ապրիլյան և 44-օրյա պատերազմներին, մասնագիտությամբ գազի եռակցող էր, նա մատակարարել է ամբողջ Մարտակերտի շրջանին։ Երկու պատերազմից հետո վերականգնել է ամբողջ շրջանի գազամատակարարումը։ 2022-ից աշխատում էր Մարտակերտի կոմունալ ծառայությունում` որպես վարորդ, իսկ ծառայության մեջ հայտնվել է այն պահից, երբ որոշում կայացվեց նոր օրենքի համաձայն պետական աշխատողներին ընդգրկել մարտական հերթապահության աշխարհազորի կազմում։

«Սեպտեմբերի 19-ի առավոտյան ամուսինս ասաց, որ ուզում է խոսել որդուս հետ, բայց երկար խոսել չի կարող, որովհետև կապի հետ խնդիր կա։ Սա եղավ մեր վերջին խոսակցությունը։ Գուցե ամուսինս զգացել է վտանգը ու փորձել է զինվորական ծառայության մեջ գտնվող որդուս զգուշացնել»,- ասում է Նարինեն, ով նույնիսկ չգիտի, թե երբ է ամուսինը զոհվել։



«Երբ ես նկուղում էի, խոսակցություններ հասան ականջիս, որ ամուսինս վառվել է։ Ցավ եմ ապրում, որ նույնիսկ չգիտեմ՝ նա զոհվել է պատերազմի օրը, թե՞ հետո։ Շուրջ 1 ամիս Հրաչին փնտրել ենք Արցախի ու Հայաստանի բոլոր հիվանդանոցներում և դիահերձարաններում։ Հոկտեմբերի 19-ին ԴՆԹ անալիզների համապատասխանություն է եղել, ես և հարազատներս գնացել ենք մարմնի ճանաչման, սակայն մարմինը գրեթե անճանաչելի էր»։

Այսօր Հրաչ Թումանյանի բազմանդամ ընտանիքը ապրում է Հրազդանում։ Նարինեի խոսքով՝ դեռևս զբաղված են փաստաթղթերի հավաքագրման, իսկ հետոյի մասին դեռևս չի կարողանում մտածել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ