copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 17:52 12-11-2023

ԼՂ-ում մնացած անձինք չեն դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար․ Ալիևի ներկայացուցիչ

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը իտալական In Terris հրատարակությանը տված հարցազրույցում պատասխանել է լրագրողի հարցին, թե քանի հայ բնակիչ կա Ղարաբաղում և ինչպես է կազմակերպվելու նրանց հնարավոր վերադարձը։

Նախ, դեսպանը հիշեցրել է, որ ԼՂ-ում մնացած անձինք չեն դիմել Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար:

«Նրանց մեծ մասը հայկական անձնագիր ունի, և առնվազն մեկ երրորդը ոչ թե ղարաբաղցիներ են, այլ նրանք, ովքեր վերջին տասնամյակներում ապօրինաբար բնակություն են հաստատել Ղարաբաղում, Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է հազարից քիչ մարդ»,-ասել է նա:

Ամիրբեկովը հավելել է, որ Ադրբեջանում լավ են հասկանում՝ 30 տարվա բաց հակամարտությունից հետո ստեղծված իրավիճակը կանխատեսելի ընտրություն է:

«Բայց դա նրանց անձնական ընտրությունն է, թեև Ադրբեջանի կառավարությունը հորդորել էր նրանց չլքել Լեռնային Ղարաբաղը: Մենք ստեղծել ենք պորտալ, որը թույլ կտա նրանց հնարավորինս շուտ վերադառնալ Ադրբեջան:

Եվ մենք հավատարիմ ենք երաշխավորելու այդ մարդկանց անվտանգությունը, իրավունքները և տնտեսական բարեկեցությունը: Մենք հավատում ենք, որ մնացած մարդկանց փոքր թիվը կարող է դրական դեր խաղալ»,- ընդգծել է Էլչին Ամիրբեկովը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան