Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:10 12-11-2023

Ֆրանսիան առանց վերապահումների պաշտպանում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բաց նամակ է հղել ժողովրդին, որում ընդգծել է «անզուսպ հակասեմականության անտանելի վերածննդի» դեմ պայքարելու անհրաժեշտությունը՝ այդ երևույթն «անհանդուժելի» անվանելով։

«Մեկ ամսվա ընթացքում մեր հողի վրա հազարից ավելի հակասեմական գործողություններ իրականացվեցին։ Ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում մեր հայրենակից հրեաների նկատմամբ ատելության գործողությունները երեք անգամ ավելի շատ են եղել, քան նախորդ տարվա ընթացքում»,- ասվում է Մակրոնի նամակում, որը հրապարակվել է Le Parisien լրատվական կայքում։

Ըստ Մակրոնի, «մեր հայրենակից հրեաները օրինական տառապանքներ են կրում»։

«Երեխաներին դպրոց տանելու վախ։ Միայնակ տուն վերադառնալու վախ։ Այն աստիճան են վախենում, որ թաքցնում են իրենց անունը՝ պաշտպանվելու համար... Ֆրանսիան, որտեղ վախենում են մեր հրեա համաքաղաքացիները, Ֆրանսիա չէ։ Ֆրանսիան, որտեղ ֆրանսիացիներից վախենում են իրենց կրոնի կամ ծագման պատճառով, Ֆրանսիան չէ»,- իր նամակում ընդգծում է Ֆրանսիայի նախագահը։

Նա ողջունել է ոստիկանության գործողությունները համաճարակի դեմ պայքարում և իրավապահների ջանքերը հակասեմականությունը վերադարձնելու «այնտեղ, որտեղ նրա տեղն է՝ դատարանում և ճաղերի հետևում: Ոչ մի հանդուրժողականություն անտանելիի հանդեպ»:

Մակրոնը գրել է նաև հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին՝ ընդգծելով, որ «առանց վերապահումների պաշտպանում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»։

Միևնույն ժամանակ, Ֆրանսիայի նախագահը կոչ է արել քաղաքական երկխոսության և «մարդասիրական կոալիցիայի» ստեղծմանը, որը կնպաստի «հրադադարի տանող մարդասիրական զինադադարին»։

«Մենք արդարություն, խաղաղություն և անվտանգություն ենք ցանկանում Իսրայելի ժողովրդին, Պաղեստինի ժողովրդին և տարածաշրջանի պետություններին», - եզրափակել է նա՝ ֆրանսիացիներին միասնության կոչ անելով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի