copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:13 08-11-2023

Ներառական կրթության ոլորտում Հայաստանը ստեղծում է միջազգային մակարդակում մրցունակ և կիրառելի գործիքակազմ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում (ՀՄԿ) նոյեմբերի 8-ին մասնակցել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության համակարգի կատարելագործում» ծրագրի ամփոփմանը:

Միջոցառմանը ներկա է եղել նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ծրագիրն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Այն ներառում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման նոր գործիքակազմի մշակում և պիլոտային փորձարկում, անհատական ուսուցման պլանի նոր ձևաթղթի մշակում, 0-6 տարեկան երեխաների կրթության և զարգացման կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգի մշակում, լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ռեսուրս կենտրոնի վերափոխման պիլոտային ծրագրի իրականացնում և այլն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել գործընկերներին հաջող համագործակցության համար.

«Մենք հաջողությամբ ավարտել ենք ևս մեկ ծրագիր, որի արդյունքների ազդեցությունը նշանակալի է ոլորտի զարգացման համար: Ըստ միջազգային փորձագետների եզրակացությունների՝ ծրագիրն ու նոր գործիքակազմերն իրենց արդյունավետությամբ կարող են ներդրվել այլ երկրներում ևս: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը ստեղծում է միջազգային մակարդակում մրցունակ և կիրառելի արտադրանք»:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Սիլվիա Մեստրոնին ևս շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և վստահություն հայտնել, որ այն կլինի շարունակական՝ գործիքակազմերի ընդլայնմամբ նոր խնդիրների լուծման նպատակով:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել