copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 19:52 08-11-2023

Էստոնիայի նախագահը հայտարարել է իր հիվանդության մասին

Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը չորեքշաբթի ասել է, որ հիվանդ է և աշխատելու է տնից։

«Ես էլ եմ վարակվել ինչ-որ բանով. Այսօր և առաջիկա օրերին, առողջական նկատառումներից ելնելով, կաշխատեմ իմ տան գրասենյակից»,- գրել է Կարիսը սոցցանցերում։

Նա նշել է, որ ներկայումս տարատեսակ վարակները բավական արագ են տարածվում, ուստի պետք է հոգ տանել սեփական առողջության մասին։ «Հանգստություն և ուրախություն բոլորին, որոնք վարակվել են սեզոնային վարակով։ Եկեք հոգ տանենք մեր և ուրիշների մասին»,- հավելել է նախագահը։

Նրա գրասենյակի տվյալներով՝ չորեքշաբթի օրը Կարիսը պետք է հանդիպեր Էստոնիա այցով ժամանած Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինայի հետ, սակայն պետության ղեկավարի հիվանդության պատճառով այս հանդիպումը չի կայանա։

Ամենից շատ դիտված