copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:25 08-11-2023

Նիկոլ Փաշինյանը նման բան չի ասել․ ՔՊ-ական պատգամավորը՝ Տիգրանաշենը հանձնելու մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու մասին չի հայտարարել։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Նիկոլ Փաշինյանը նման բան չի ասել»,- նշել է նա։

Դիտարկմանը, որ 8 գյուղերի մեջ մտնում է նաև Տիգրանաշենը՝ ՔՊ-ականը հակադարձեց. «Ութ գյուղերի մասին խոսում եք դուք, Հիքմեթ Հաջիևն ու Իլհամ Ալիևը»։ Պատգամավորի խոսքին լրագրողները հավելեցին․ «Նաև Նիկոլ Փաշինյանը, ով Քյարքի է անվանել Տիգրանաշենը»։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը