copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:40 07-11-2023

Իսրայելի պաշտպանության նախարարը նշել է՝ առանց պատանդների վերադարձի հումանիտար դադար չի լինի

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ իր երկիրը չի համաձայնի Գազայի հատվածում հումանիտար դադարներն, քանի դեռ անկլավում պահվող պատանդներն ազատ չեն արձակվել։

Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post պարբերականը։

«Վերջին շրջանում մենք ավելի ու ավելի հաճախ ենք լսում «մարդասիրական դադար» բառերը: Ուզում եմ ասել, որ ինձ համար մարդասիրական դադարն առաջին հերթին մեր պատանդներն են, մեր կանայք, երեխաներն ու ծերերն: Հումանիտար դադար չի լինի առանց պատանդների վերադարձի»,- ասել է Գալանտը՝ մամուլի ասուլիսում։

Ամենից շատ դիտված