copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:28 07-11-2023

ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել զոհված ոստիկանների հիշատակին

Նոյեմբերի 7-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմը ծաղիկներ են խոնարհել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Նույն օրը Վահե Ղազարյանը ոստիկանության զորքերի զորամասերից մեկում ոստիկանության զորքերի և զորամասի հրամանատարության հետ ծաղիկներ է խոնարհել նաև զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմին մասնակցել են ոստիկանության բազմաթիվ ծառայողներ, զոհվել է 71 ծառայող, իսկ 2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում զոհվեցին ոստիկանության զորքերի 39 ծառայողներ՝ մինչև վերջին փամփուշտը կռվելով հանուն հայրենիքի։

«Փա՛ռք հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին»,-նշված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող