copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:08 07-11-2023

Ադրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաներին կամայականորեն կալանավորելու մեջ. Անն Իդալգո

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն մեղադրել է Ադրբեջանին՝ Արցախի նախկին պաշտոնյաներին կամայականորեն կալանավորելու և այս տարածքում հայկական ժառանգությունը ոչնչացնելու մեջ։ Այս մասին նա գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ մանրամասներ հայտնելով Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ քննարկումներից։

«Հայաստանում ողբերգություն է շարունակվում, Ադրբեջանը մեղավոր է Արցախի նախկին պաշտոնյաներին կամայականորեն կալանավորելու և այս տարածքում հայկական ժառանգությունը ոչնչացնելու մեջ։

Երեկ ես կարողացա դա քննարկել Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ:

Մեր մտքերը զոհերի, նրանց ընտանիքների, 100,000 փախստականների և քաղբանտարկյալների հետ են»,- նշել է նա։

Անն Իդալգոն հայտնել է, որ հաջորդ տարվա դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ Արցախի բնակիչներին կհանձնի Փարիզի պատվավոր քաղաքացիություն։ Նրա խոսքով՝ Փարիզը նաև կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ գերիներին։