copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:55 07-11-2023

«Մամ ջան, մի օր կժպտաս, այսպես չի մնա»․ խոստանում է արցախցի 79-ամյա Վարդիթեր տատիկի դուստրը

Արցախից բռնի տեղահանված Վարդիթեր տատիկի ծննդյան օրն է այսօր։ Նրա դուստրը ՖԲ-ում նկար է հրապարակել ու գրել․ «Մամ ջան, մի օր կժպտաս, այսպես չի մնա»։

Oragir.News-ը կապ է հաստատել Սարգսյանների հետ։ Դուստրը՝ Անահիտն ասում է, որ ամեն ինչ անում են մայրիկի տրամադրությունը բարձրացնելու համար, բայց չի ստացվում․ ասում է, որ իր տունն է ուզում, իր ղաշանգ գյուղը, որտեղ անցել է իր կյանքի լավ ու վատ օրերը։ Սարգսյանները բռնագաղթել են Մարտակերտի շրջանի Գետավան գյուղից։ Ի դեպ, թշնամին առաջինը Գետավան է մտել՝ շրջակա գյուղերը թողնելով շրջափակման մեջ։

«Երբ, 2018 թվականին քույրս մահացավ, մայրս կորցրեց իր ապրելու ցանկությունը։ Շրջափակման 9 ամիսների ընթացքում նրա երազանքը մեկն էր՝ հնարավոր լիներ գոնե մեկ անգամ այցելել քրոջս շիրմին, ով թաղված է Արզնիում։ Մեկ ամիս է անցել, ինչ ծնողներս Երևանում են, ամենօրյա մեր զրույցները հետ դարձի մասին է։ Ծնողներս մի ողջ կյանք աշխատել են, չորս երեխաներին կրթության տվել։ Երբ, որ պիտի վայելեին իրենց խոր ծերությունը, այսօր հայտնվել են անդունդի եզրին։ Ոչ մի կերպ չեն հարմարվում այս նոր կարգավիճակին։ Մի ներքին ձայն ինձ ասում է, որ մենք դեռ վերադառնալու ենք Արցախ։ Խոստացել եմ մայրիկիս, որ նա դեռ ժպտալու առիթներ շատ է ունենալու՝ իր ձեռքերով քարը քարի վրա դրած տունը տեսնելու է և իր կյանքի վերջին օրերն անց է կացնելու այնտեղ»,- ասում է Անահիտը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում