copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:27 05-11-2023

Lexus-ը, Կայանավան բնակավայրում մոտ 100 մ գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում. վարորդը տեղում մահացել է․ shamshyan.com

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ երեկ՝ նոյեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 23:20-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 63-ամյա Ալբերտ Դալլաքյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Իջևան-Բերդ ավտոճանապարհի Կայանավան բնակավայրում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մ գլորվելով` կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել դեպքի վայր ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում