copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 23:45 04-11-2023

Ուկրաինան ԱՄՆ-ին խնդրել է ավելի շատ զենք տալ իրեն

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն ԱՄՆ պաշտպանության նախագահ Լլոյդ Օսթինից շտապ զինամթերք է խնդրել։

Այդ մասին անձաամբ Ումերովն է գրել Х-ի իր միկրոբլոգում՝ հայտնելով, որ հեռախոսով Օսթինին ներկայացրել է ռազմական գործողությունների գոտում իրավիճակը։

«Ներկայացրել եմ Ուկրաինայի ընթացիկ կարիքներն ու ավելի շատ զինամթերք եմ խնդրել մեր զինվորների համար»,- գրել է Ումերովը՝ հավելելով, որ նաև շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՊՆ-ին՝ մինչ այս ցուցաբերած աջակցության ու օգնության համար։