copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 21:28 04-11-2023

Բեռլինում մոտ 3,500 մարդ է մասնակցել Պաղեստինին աջակցող ցույցին

Ավելի քան երեք հազար մարդ հավաքվել է Բեռլինի կենտրոնում՝ Ալեքսանդրպլացում, Պաղեստինին աջակցող ցույցի համար, գրում է գերմանական մամուլը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

«Ոստիկանության խոսնակն ասել է, որ մասնակիցների թիվը 3,500 է»,- նշվում է հաղորդագրության մեջ։

«Մեր աշխատակիցները տեղեկացրին ցուցարարներին, որ Իսրայելի գոյության իրավունքի մերժումը, ինչպես նաև հակասեմական, ատելության խոսքը, բռնությունն ու ահաբեկչությունը քարոզելը պատժվում են օրենքով», - հայտնել է Բեռլինի ոստիկանությունը: