copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 14:57 13-03-2026

Մեսրոպ Մաշտոցը Ամարասում դպրոց է հիմնել, որը դու հանձնել ես ադրբեջանցիներին․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Մեսրոպ Մաշտոցը Ամարասում դպրոց է հիմնել, որը դու հանձնել ես ադրբեջանցիներին։ Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հրապարակմանը։

«Դու ի՞նչ կապ ունես Մեսրոպ Մաշտոցի հետ. նա Ամարասում դպրոց էր հիմնադրում, դու Արցախի անունը տալու համար մարդկանց ազատել ես տալիս աշխատանքից։

Հերթական անգամ Նիկոլը փայլել է իր պատմական փաստերի խեղաթյուրմամբ ու ազդարարել է, որ եւ՝ 405-ին,եւ՝ 2026-ին Հայաատանը գսնվում է նույն խաչմերուկի վրա։ Նիկոլ Փաշինյան, 405 թ. էս խաչմերուկի վրա ոչ թուրք կար, ոչ էլ ՝ ադրբեջանցի։ Սա որ պատմությունից անհաջող օրինակներ չի բերում… Մարդ ուզում է էլ դիպլոմ,էլ ՝թեկնածուական,էլ՝ կարդացած մասնագիտական հատորներով գրականություն ճղի ու դնի մի կողմ։

Տո այ ամենագետ, ի՞նչ կապ ունի 405 թ. Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը քո բերած «թուրքական խաչմերուկի» հետ։ 405 թ.Հայաստանի հարեւանները Արեւելյան Հռոմեական կայսրությունն /Բյուզանդիան/ ու Պարսկաատանն էին։ Մեր խաչմերուկի վրա ոչ թուրք կար ու ոչ էլ ՝ ադրբեջանցի։

Պետությունը դարձնում ես «թուրքական միջանցք» ու դրել Մեսրոպ Մաշտոցի մասին են խոսու՞մ։

Մեսրոպ Մաշտոցն Արցախի Ամարասի վանքում դպրոց է հիմնադրել, որը դու հանձնել ես ադրբեջանցիներին։ Մի հատ էլ թանգարանի ղեկավար ես գործից հեռացնում Արցախի մասին գիրք նվիրելու համար։ Էն Արցախի, որտեղ սուրբ Մեսրոպ Մաշտոցը դպրոցներ էր հիմնադրում։ Էն Արցախը, որը դու հռչակում էիր «Հայաստան եւ վերջ»»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում