copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:43 03-11-2023

Տիգրան Ավինյան, կխնդրեմ՝ զգուշացնեք թեժ գծի աշխատակիցներին, որ քաղաքացուն ստել չի կարելի․ Էդուարդ Հայրումյան

Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանի քաղաքապետարանի թեժ գծի աշխատակիցը մոտ 2 ժամ առաջ 010545186 հեռախոսահամարից զանգել է ինձ և բացահայտ ՍՏԵԼ!!!

Բանը նրանում է, որ 2 օր առաջ գրառում էի արել այն մասին, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքի դիմաց Սեբաստիա փողոցի լույսերը չեն աշխատում, միևնույն ժամանակ զանգել 1-05 թեժ գիծ և տեղեկացրել խնդրի մասին։

Այսօր ինձ զանգեցին քաղաքապետարանի 010-54-51-86 համարից և ասացին, որ խնդիրը լուծված է։

Ես խնդրեցի ընկերս հենց նոր գնաց ստուգեց ու ինչպես տեսնում եք լուսանկարներից՝ ոչ մի լուսատու էլ չի վերանորոգվել։

Տիգրան Ավինյան, կխնդրեմ՝ զգուշացնեք թեժ գծի աշխատակիցներին, որ քաղաքացուն ստել չի կարելի»,- գրել է նա։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ