copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 15:18 03-11-2023

Կրեմլը տեղեկություն չունի, որ Պրիգոժինի որդին կարող է գլխավորել «Վագներ»-ը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Կրեմլը տեղեկություն չունի, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությունը կարող է գլխավորել Եվգենի Պրիգոժինի որդին։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

«Այս հարցը մեզ չէ, որ պետք է ուղղվի, սա մեր թեման չէ, և ես այս պարագայում որևէ տեղեկություն չունեմ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հաղորդագրությունները մեկնաբանելու խնդրանքին։

Օրերս հաղորդվել էր, որն Պրիգոժինի 25-ամյա որդին՝ Պավելը, դարձել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարը, որն իր հերթին որպես ստորաբաժանում մտել է Ազգային գվարդիայի զորքերի դաշնային ծառայության («Ռոսգվարդիա») կազմ։

Հյատնի է, որ լրագրողները կապ են հաստատել «Վագներ»-ի Պերմի ներկայացուցչության հետ, որը հայտարարել էր, որ Պավել Պրիգոժինը դարձել է կազմակերպության ղեկավար։

Հիշեցնենք, որ դրա նախկին ղեկավար Եվգենի Պրիգոժինի՝ ավիավթարի հետևանքով զոհվելուց հետո Պավել Պրիգոժինը ժառանգել է հոր բիզնես կայսրության մի մասը: