copy image url
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:06 03-11-2023

Ձեր կողմնակիցների գրպանների կողքերը պիպետկեքը թափած են. Գևորգ Պապոյանը՝ Քրիստինե Վարդանյանին

Ընդդիմությունը հանրահավաքներ է անում, որտեղ մարդիկ են գերդոզավորումից մեռնում: Այս մասին, այսօր ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը:

Նա դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին, ասաց. «Ես ասում եմ՝ հանրահավաքներ եք անում եւ գերդոզավորումից ձեզ մոտ, ձեր հանրահավաքներին մարդիկ մահանում են: Ուզում եմ ասել՝ մի հատ լավ նայեք ձեր կողմնակիցների գրպանները, կարող ա պիպետկեքը կողքերը թափած լինի»,-ասաց նա:

Քրիստինե Վարդանյանն արձագանքեց. «Նայեք ում գրպանն ուզում եք, եկեք գնանք իրար հետ հանձնենք թեստեր ու տեսնենք՝ ում գրպանում ինչ կա ընդհանրապես: Դուք ֆուտբոլի մեկնաբան չեք»:

Պապոյանի հրահանգով անջատեցին Վարդանյանի խոսափողը եւ չլսվեց նրա խոսքի ավարտը:

«Լռեք, պապանձվեք, լռեք, լռեք... Ես եմ որոշում՝ խոսեք, թե ոչ: Ես եմ նիստը վարում»,-ասաց Պապոյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով