copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:59 03-11-2023

Վթարից հետո պարեկներին հարվածելու, խուլիգանություն կատարելու համար երեք մարդու մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել են մի խումբ անձանց կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

2023թ. հոկտեմբերի 28-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում ծառայություն իրականացնող պարեկային ծառայության կարգախմբերից մեկին անհրաժեշտ է օգնություն։

Կանչով նշված հասցե մեկնած պարեկները տեղում նկատել են ավտովթարի հետևանքով հավաքված մարդկանց խումբ, որոնցից մի քանիսը դրսևորել են ոչ ադեկվատ, բացահայտ անհարգալից վերաբերմունք ինչպես տեղում հավաքված քաղաքացիների, այնպես էլ ոստիկանության ծառայողների նկատմամբ: Դեպքի վայրից Ոստիկանության բաժին է տեղափոխվել մի կին և 2 տղամարդ:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է նշված երեք անձանց ինքնությունը։ Վերջիններս Կոտայքի մարզի Քանաքեռավանի բնակիչներ են՝ երկու եղբայր և քույր։ Հանցավոր արարքներ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիման վրա նրանք ձերբակալվել են։

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ գտնվելով Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում իրենց ազգականի կողմից տեղի ունեցած ինքնավթարի դեպքի վայրում և տեսնելով ահազանգի հիման վրա դեպքի վայր ժամանած շտապօգնության, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներին, հիշյալ եղբայրները ձեռքերով և ոտքերով հարվածել են շտապօգնության ավտոմեքենային, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելով, տևական ժամանակ խախտել են մարդկանց անդորրը, խաթարել երթևեկության բնականոն ընթացքը: Այդ ընթացքում ոստիկանության ծառայողները հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող գործողությունները դադարեցնելու օրինական պահանջ են ներկայացրել, սակայն եղբայրները և քույրը, ոստիկանության ծառայողների նկատմամբ արհամարհական և կոպիտ վերաբերմունք դրսևորելով, չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին, որի ընթացքում, ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ' հարվածելով վերջիններիս դեմքին, գլխին և ձեռքին:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա երկու տղամարդկանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը