copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:23 03-11-2023

Հայ-ռուսական հարաբերություններում կան որոշ խնդիրներ. ՀՀ ԱԳ նախարար

Հայ-ռուսական հարաբերություններում կան որոշ խնդիրներ, մենք շատ բաներով բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք։ ՌԴ-ն էլ նույնպիսի վերաբերմունք ունի ՀՀ-ի նկատմամբ։ Այս մասին այսօր ԱԺ-ում 2024թ․ պետբյուջեի նախագծի քննարկմանը հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Միրզոյանն ընդգծեց` Հայաստանը համոզված է` այն, ինչից ՌԴ գործընկերները զարմանում են, հետևանք է այն քաղաքականության, որը հայկական կողմը տեսել է զանազան մեդիաեթերներում և այլտեղերում։

«Մենք այստեղ որևէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական խնդիրները քննարկել հասկանալ և հարթել և բարեկամաբար առաջ ենք շարժվում։ Սա է մեր դիրքորոշումը։ Հույս ունեմ, որ այս ամենը կհաջողվի»,- ասաց Միրզոյանը։