copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:30 02-11-2023

Ավինյանի խոստումներին հակառակ` Նոր Նորքը կորած է աղբի մեջ

Նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոստումներին, զուգահեռ, Երևանում՝ մասնավորապես Նոր Նորքի 2-րդ զանգվածի Մոլդովական փողոցը շարունակում է աղբաշատ մնալ։

Oragir.News-ին տարածքի բնակիչներից մեկը նկարներ է տրամադրել, հայտնելով, որ շենքի ամբողջ տարածքը աղբի մեջ կորած է, իսկ պատկան մարմինները բնակիչների բողոքներին չեն արձագանքում․

«Համատիրությունը դռներս ջարդում, ամեն ամիս փող են ուզում, իբր տարածքի մաքրության, հավաքարարի ու բարեկարգումների համար։ Փող ուզելուց իրենց ճղում են, որ հետո ամեն ամիս բերեն ինչ-որ հաշվետվություն փակցնեն մուտքի դռան վրա։ Բայց մի օր չտեսա գան, շենքի բակը մաքրեն։

Ես ու շենքի բնակիչներից մի քանիսն ենք իջնում, մաքրում, որ թոռներս ու շենքի երեխաները նորմալ, մաքուր տարածքում խաղան»։

Բնակչի խոսքով՝ որոշել են դիմել անձամբ Տիգրան Ավինյանին, չնայած հույս չունի, որ իր բողոքին քաղաքապետը կարձագանքի։

«Համատիրություն գնում ես դուռը փակ է, Նոր Նորքի թաղապետարանի աշխատակիցներն էլ հարց լուծող չեն, կարևորը իրենց ոտքի տակ մաքուր է։ Որոշել ենք դիմել քաղաքանետարան, սեսնենք այս հարցը կլուծվի՞, թե՞ ոչ։ Հոգնել ենք փնթի վիճակից, ամբողջ աշխարհը առաջ է գնում, մենք հետ»,- եզրափակեց բնակիչը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ