copy image url
Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 16:01 01-11-2023

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը հրաժարվել է վիճահարույց գործարքից

Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանը հայտնել է, որ նամակ է ուղարկել Xana Gardens ընկերությանը, տեղեկացնելով, որ չեղյալ է հայտարարում Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասի «Կովերու պարտէզ» կալվածքի վերաբերյալ համաձայնագիրը։

Այդ մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի դիվանապետ Հայր Աղան Գոգչյանը։

Որպես ավտոկայանատեղի ծառայող «Կովերու պարտէզ» կալվածքի վաճառքի վերաբերյալ համաձայնագիրը կնքվել էր 2021 թվականին հուլիսի 8-ին, սակայն գործարքի մասին հայտնի էր դարձել միայն այս տարի, ինչն առաջացրել էր Երուսաղեմի հայ համայնքի բուռն դժգոհությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում, ի թիվս այլ հարցերի, մտքեր էին փոխանակվել կալվածքի վարձակալության գործարքի խնդիրների շուրջ։

«Գերագույն հոգեւոր խորհուրդը կարեւորությամբ ընդգծեց, որ շարունակելու է հետամուտ լինել հարցի բարվոք կարգավորմանը եւ այդ կապակցությամբ գործադրվելու են հնարավոր բոլոր ջանքերը», - ասված էր Մայր Աթոռի հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել