copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:29 30-10-2023

14 մարդ կտտանքների է ենթարկվել, 64-ը մահացել են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվելիս. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը X-ի իր միկրոբլոգում գրել է.

«ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության, ներառյալ՝ երեխաների շրջանում սպանվածների ու վիրավորների թվի տվյալները: 14 մարդ կտտանքների է ենթարկվել, 64-ը մահացել են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվելիս»։