copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:31 30-10-2023

ՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի մրգի և բանջարեղենի վաճառքի դեպքեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը մշտական հսկողություն է իրականացնում 3-րդ երկրներից միրգ-բանջարեղենի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող տնտեսավարողների նկատմամբ։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ մի խումբ հարկ վճարողներ ՀՀ տարածք ներմուծված միրգ-բանջարեղենն իրացնում են առանց հաշվարկային փաստաթղթերի կամ դուրս են գրում ոչ իրական արժեքներով հաշվարկային փաստաթղթեր։

Այսպես` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից հիմնադրվել է «Սիամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ներմուծվել է շուրջ 1900 տոննա միրգ, որն ըստ ձեռքբերված տեղեկությունների, ամբողջությամբ իրացվել է, սակայն հարկային հաշվարկներում չի արտացոլվել։

Կատարված նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս։ Հանցանք կատարած լինելու անմիջականորոն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ ընկերության տնօրենը Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քերական վարույթ։

Քրեական վարույթով նախաքննության շրջանակում ընկերության տնօրենը տվել է խոստովանական ցուցմունք, ներկայացրել է հարկային հաշվարկները և վերականգնել է պատճառված վնասի մի մասը, իսկ մյուս մասը պարտավորվել է վերականգնել սեղմ ժամկետում։ Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը ճշտելու և վերականգնելու ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեն միրգ-բանջարեղենի մեծածախ առևտրով զբաղվող տնտեսավարողներին հորդորում է հարկային մարմին ներկայացված հաշվարկներում չխեղաթյուրել միրգ-բանջարեղենի ձեռքբերման և իրացման իրական գներն ու քանակները, ձեռնպահ մնալ մեծածախ եղանակով ապրանքների իրացումները հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով և գների թերհայտարարագրմամբ ձևակերպելուց, ինչպես նաև արհեստականորեն ձևավորված ավելացված արժեքի հարկի դեբետները հետ ստանալուց։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը