Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 10:22 30-10-2023

Մետրոպոլիտենում միջադեպ ենք ունեցել, շատ վտանգավոր իրավիճակում ենք գտնվում․ Ավինյան

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանից հետաքրքրվեց՝ ֆինանսավորման հարցը լո՞ւծվեց։

«Նախորդ շաբաթ էլ չեղավ։ Արդեն 6 ամսից ավել է՝ կրկնվում է պրոցեսը»,- ի պատասխան ասաց Սեդրակյանը։

Ավինյանը խնդրեց կոնկրետացնել, թե ինչի մասին է խոսքը, ինչին ի պատասխան Բաբեկն Սեդրակյանն ասաց․ «Մենք ներկայացրել ենք 32 անվազույգերի և 4 կմ ռելսի հետ կապված գումարները, մոտ 400 մլն անվազույգերն են, 200 մլն՝ ռելսը։ Դիտողությունը միայն ֆիննախի կողմից է, ասում են՝ հաշվարկել են 2024 թվականի բյուջեում»։

Ավինյանը բոլորի ուշադրությունը սևեռեց հարցի վրա․ «Մենք ունեցել ենք միջադեպ Մետրոպոլիտենում, բարեբախտաբար առանց զոհերի։ Պարոն Փամբուխչյան, խնդրում եմ աշխատեք, որ նախագիծը հնարավորինս սեղմ ժամկետներում ընդունվի, որովհետև իրապես վտանգավոր իրավիճակում ենք գտնվում և բյուրոկրատական անիսմաստ ձգձգումները հավելյալ ռիսկեր են առաջացնում։ Էս ծրագիրը ՀՀ-ում ամենահրատապներից մեկն է»:

Հիշեցնենք, որ գործակարգավարական նախորդ խորհրդակցությանը Ավինյանը խոստացել էր անձամբ զբաղվել այդ հարցով։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան