copy image url
Ներքին 2 տարի առաջ - 21:08 28-10-2023

Հրաժարվեցի իմ հարցազրույցը Պետրոս Ղազարյանի տաղավարում անցկացնելուց. Սամվել Շահրամանյան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստաընկերությանը:

«Հոկտեմբերի 20-ին Դուք հայտարարել եք, որ հարցազրույց կտաք «Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը», սակայն Ձեր ծրագրերը փոխվեցին, ինչո՞ւ»,- հարցազրույցի հենց սկզբում հարց հնչեցրեց հաղորդավարը։

«Ճիշտն ասած, առաջին հարցազրույցս մտադիր էի տալ հենց «Արցախի հանրային հեռուստաընկերությանը», բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոնկրետ Պետրոս Ղազարյանի տաղավարում հրավիրված անձինք հնչեցրել էին կեղծ և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, հենց այդ տաղավարից էլ ցանկանում էի հերքել ու պարզաբանումներ տալ: Սակայն հարցազրույցը կազմակերպելու մեր առաջարկներին չհետևեց որևիցե առաջարկ, և ես հրաժարվեցի իմ հարցազրույցը Պետրոս Ղազարյանի տաղավարում անցկացնելու գաղափարից»,- պատասխանեց Սամվել Շահրամանյանը:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում