Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:24 28-10-2023

Արմեն Գրիգորյանը Մալթայում Բլինքենի և Մակրոնի օգնականների հետ է հանդիպել

Հոկտեմբերի 28-ին Մալթայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի օգնական Բերտրան Բուխվալտերի հետ:

Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղիները: