copy image url
Ներքին 2 տարի առաջ - 12:10 28-10-2023

Զգույշ եղեք ABB բանկից․ գումար աշխատելու մոլուցքով սկսել են մտնել հաճախորդների «գրպանները»․ Հեքիմյան

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Զգույշ եղեք ARMBUSINESSBANK CJSC -ից (ABB բանկ): Ամեն գնով գումար աշխատելու մոլուցքով տարված, վերջինս սկսել է մտնել հաճախորդների «գրպանները»:

Ուրեմն, 2023թ մայիսին բանկը հայտարարեց, որ իր կողմից հաճախորդներին ուղարկված SMS-ները վճարովի են դառնալու: Սա աննախադեպ, չլսված խայտառակություն է, քանզի պատկերացրեք, որ, օրինակ` բանկը հաճախորդներին ինքն իրեն գովազդող SMS ուղարկի և, ըստ այդմ, բանկի գովազդի համար հաճախորդները վճարեն: Պատկերացրեք նաև, որ նկարագրված գործողությունն իրականացվի հաճախակի պարբերականությամբ:

Այսօրինակ խայտառակության վերաբերյալ ինչ-որ կերպ տեղեկացված հաճախորդները բանկի մասնաճյուղերում SMS ծառայությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումներ գրեցին, սակայն դա էլ չօգնեց: Որոշ ժամանակ անց, բանկը «կորցրեց դիմումները» և վերսկսեց SMS-ներ ուղարկելու գործընթացը:

Բանկի «Տերյան» մասնաճյուղում ասում են, որ հաճախորդը պարտավոր է հիշել բանկում դիմում գրելու օրը և ժամը և, եթե չի հիշում, ապա «բանկը ոչնչով օգնել չի կարող»: Այսինքն, բանկում չկա դիմումների էլեկտրոնային բազա և հաճախորդը պարտավոր է ամեն ինչ հիշել: Սակայն, եթե հաճախորդը կամայական թիվ «վերհիշի», ապա բանկի մասնաճյուղի Հերիքնազը կհերքի այն, պատճառաբանելով, որ այդ օրը որևէ դիմում չի գրվել: Եվ, մինչև հաճախորդը «հիշում է», իսկ Հերիքնազը` հերքում, հաճախորդը բանկից SMS-ների հերթական խմբաքանակն է ստանում: Նույն մասնաճյուղի կառավարիչը ևս չի տիրապետում բանկում գրված դիմումների էլեկտրոնային բազային: Ավելին` վերջինս դեմ չէ, որ յուրաքանչյուր հաճախորդ ամեն օր բանկ այցելի և ամեն օր SMS-ներից հրաժարվելու դիմում գրի: Այդ դեպքում, բանկին դիմումների էլեկտրոնային բազա այլևս անհրաժեշտ չի լինի:

Քանի որ «հերիքնազությունը» (ամեն ինչ հերքելը) Հայբիզնեսբանկի աշխատաոճն է, ապա բանկին ինչ-որ բան ապացուցելը շատ ժամանակ և մեծ ջանք է պահանջելու: Իսկ այդ ընթացքում SMS-ները գալիս են ու գալիս»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է