Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:52 27-10-2023

ՀՀ վարչապետը խոսում է նրա մասին, որ պատրաստ է բացել Զանգեզուրի միջանցքը. ադրբեջանցի պատգամավոր

Ադրբեջանի իշխող Նոր Ադրբեջան կուսակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված «Հայկական խաչմերուկի» առաջարկին։ Այս մասին Սեյիդովը գրառում է կատարել իր թվիթերյան էջում։

«Հենց որ Ադրբեջանն անհետաքրքրություն ցուցաբերեց Զանգեզուրի միջանցքի հարցում և հնարավորություն բացվեց այլընտրանքային ճանապարհի մասով, ՀՀ վարչապետը խոսում է նրա մասին, որ պատրաստ է բացել Զանգեզուրի միջանցքը։

Որքան անսկզբունքային են նրանք իրենց գործողություններում, կարելի՞ է արդյոք բանակցել նրանց հետ որևէ բան»,- գրել է նա։