copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:15 26-10-2023

Կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի պաշտոնատար անձինք

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչները «Ինտերտրանս» ՍՊ ընկերության կողմից ներմուծված ապրանքները համապատասխան ստուգման չենթարկելու և խախտումը չարձանագրելու համար կաշառք են ստացել: Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ «Ինտերտրանս» ՍՊԸ-ի կողմից ներմուծված հագուստի քաշի և տեսակի հետ կապված՝ մաքսակետում առաջացած խնդիրները իրենց օգտին լուծելու, ներկրված բեռը չստուգելու, հայտնաբերված խախտումը չարձանագրելու համար ՍՊԸ տնօրեն Ա. Մ.-ն հիշյալ ընկերության համար բեռներ տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցի վարորդ Ա. Վ.-ին դրդել է կաշառք տալ «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Վ. Մ.-ին: Վերջինս, իր ծառայողական լիազորություններն օգտագործելով «Ինտերտրանս» ՍՊ ընկերության, ինչպես նաև վարորդ Ա. Վ.-ի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու՝ ներմուծված ապրանքների փաստացի քաշը փաստաթղթերին չհամապատասխանելու պայմաններում համապատասխան ստուգման չենթարկելու և խախտումը չարձանագրելու համար, 2023 թվականի օգոստոսի 15-ին ստացել է 76.200 ՀՀ դրամին համարժեք 20.000 ՌԴ ռուբլի գումար կաշառք:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի մեկ այլ պաշտոնատար անձ՝ գլխավոր մաքսային տեսուչ Հ. Ք.-ն, վերը նշված նույն ընկերության և վարորդ Ա. Վ.-ի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու՝ առանց համապատասխան վերահսկողության ՀՀ ներմուծված ապրանքների բացթողման համար, 2023 թվականի հուլիսի 13-ին վերջինից որպես կաշառք պահանջել է 60.000 ՀՀ դրամ շուկայական արժեքով «Iqos» անհատական էլեկտրական գոլորշիացնող սարք:

«Ինտերտրանս» ՍՊ ընկերության տնօրեն Ա. Մ.-ն, վարորդ Ա. Վ.-ն և երկու մաքսային տեսուչները ձերբակալվել են: Ա. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Ա. Վ.-ին՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Գլխավոր մաքսային տեսուչներ Վ. Մ.-ին և Հ. Ք.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վ. Մ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես համակցված խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը, գրավը և պաշտոնավարման կասեցումը, իսկ Հ. Ք.-ի նկատմամբ՝ տնային կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում