copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:56 26-10-2023

Երևանում փախցրել են «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի աշխատակցի Toyota RAV4-ը․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ավտոմեքենայի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 35-ամյա Տիգրան Սիմոնյանը և հայտնել, որ նույն օրը ժամը 10:00-ից մինչև 21:30-ն ընկած ժամանակահատվածում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Տիգրան Պետրոսյան փողոցի 45 հասցեի մոտից փախցրել են իրեն պատկանող Toyota RAV4 մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Գ. Շամշյանի տեղեկություններով Տ․ Սիմոնյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողացված ավտոմեքենան հայտաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ