Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:03 26-10-2023

Մարությանի թիմակիցները եկել էին «Քաղաքապետ» ներկայացման մասովկայի կադր նկարեին

Այսօր տեղի ունեցավ Երևանի նորընտիր ավագանու արտահերթ նիստը։

Oragir.News-ը նիստի ավարտից հետո զրուցեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի հետ, ով հարցին՝ լինելով մշտապես քննադատող կերպար ինչպես՞ է վերաբերվում նրան, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողության համար ծախսվել է 200 դոլարից ավելի գումար․ ասաց․

«Դա միջոցառում է։ Ես այն ավագանու անդամներից եմ, որը կողմ է եղել տոնածառի գնմանը, և ասել եմ ինչքան թանկ կապ չունի։ Ես կողմ եմ եղել սիրուն միջոցառումների, սա պետական մասշտաբով միջոցառում է և այո, երդմնակալության արարողությունը պետ է արվեր բարձր մակարդակի։ Ես շատ ուրախ եմ, որ արվեց այս կերպ, որովհետև վերջապես դուրս եկանք տարիներ շարունակ արդեն իսկ հնացած վիլյուռից վարագույրների ոճից։ Մենք ասում ենք՝ ծախսվել է այսքան գումար, բայց մենք չենք ասում, որ այդ դեկորները, որոնք գնվել են միջոցառման համար, բայց ծառայելու են Երևանին տարբեր միջոցառումների համար։ Դ ա չի գնվել միայն Տիգրան Ավինյանի երդմնակալության համար միայն»։

Անդրադառնալով «Ազգային առաջընթաց» խմբակցության ավագանու անդամ Պեդրո Զարոկյանին, Խաչատրյանն ասաց, որ Զարոկյանը փորձում էր ինքնահաստատվել․

«Նա ուղղակի նստած մի տղամարդ էր, որ ոտքով, ձեռքով խոսում էր, փորձում էր ինքնահաստատվել առաջին նիստին ու ավելորդ մեկնաբանություններ անելու և որակումներ տալ։ Նա ստացավ իրեն համապատասխան որակումը։ Նրանք այսօր այստեղ էին, որ «Քաղաքապետ» ներկայացման մասովկայի մի կադր ևս նկարեին, ինչն իրենց մոտ չստացվեց»,- ասաց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան