copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:06 25-10-2023

Ինչ ունեցվածք ունի ոլորտից ոլորտ տեղափոխված Տիգրան Գաբրիելյանը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը հաճախ է նախարարներին եւ տեղակալներին տարբեր որոշումներով ոլորտից ոլորտ տեղափոխում։ Նման մի օրինակ է նաեւ Տիգրան Գաբրիելյանի դեպքում։ 2022 թվականի հունիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալից նա դարձավ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։

Մեկ այլ այդպիսի որոշմամբ էլ Գաբրիելյանը գյուղատնտեսության նախարարի տեղակալից դարձել էր էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Իսկ ո՞վ է այդ գերմարդկային կարողություններով օժտված պաշտոնյան եւ ի՞նչ ունեցվածք ունի: Գաբրիելյանը հայտարարագրել է 1 բնակարան բազմաբնակելի շենքում, որը գնվել է 2011 թվականին Երեւանի Էրեբունի վարչական շրջանում։ Զարմանալի է այն հանգամանքը, որ փոխնախարարն իր պաշտոնավարումների ընթացքում երբեք տրանսպորտային միջոց չի հայտարարագրել. երեւի պատճառն այն է, որ Գաբրիելյանը միշտ ծառայողական մեքենայով է շրջում։ 2018 թվականին, երբ Գաբրիելյանը նոր էր սկսել իր՝ փոխնախարարի կարիերան, նրա դրամական միջոցները կազմել էին 73 հազար ԱՄՆ դոլար եւ 5 մլն 300 հազար դրամ։

Այժմ՝ գրեթե 5 տարի անց, փոխնախարարի դրամական միջոցները անգերազանցելիորեն աճել են. բանկային ավանդները կազմել են 68 հազար դոլար, բանկային հաշիվների մնացորդները 11 մլն 438 հազար դրամ եւ 168 դոլար, կանխիկ դրամական միջոցները կազմել են 12 հազար դոլար։ Գաբրիելյանի տարեկան եկամուտները 2018 թվականին կազմել են 2 մլն 544 հազար դրամ, իսկ 2023 թվականին ներկայացրած հայտարարագրում փոխնախարարի եկամուտները աճել են գրեթե 7 անգամ՝ դառնալով 15 մլն 972 հազար դրամ։

Ամուսինը մեքենա չունի, սակայն կինը՝ Գոհար Գինոսյանը, 2018 թվականին գնել է Lexus մակնիշի մեքենա՝ արտադրված 2006 թվականին։ Գինոսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 56 հազար դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 2 մլն 111 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից, որտեղ աշխատում է որպես գլխավոր մասնագետ։

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ