Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:44 24-10-2023

Աղջիկս հիվանդ էր, մի կերպ տեղափոխեցինք ՀՀ. 2 օր հետո մահացավ. արցախցի

67-ամյա Զոհրա Գրիգորյանը բազմանդամ ընտանիքի հետ արդեն 1 ամիս է՝ բնակվում է Հայաստանում։ Ծանր հիշողություններով են Արցախից Հայաստան եկել, կատարվածի հետ չեն հաշտվում: Տիկին Զոհրան արցունքն աչքերին է հիշում պատերազմի ահասարսուռ օրը։ Ասում է՝ լիքը տոնս թողալ եմ, եկալ, հիմա ո՛չ տուն կա, ո՛չ Արցախ, մեր երեխեքին լհանդի մատաղ արին։

«Ժամը 1-ի կողմերը երեխեքը դպրոցից գալիս էին, հենց հասան մեր դարպասի մոտ, կրակոցի ձայներ լսվեցին։ Երեխեքին վերցրինք, մտանք նկուղներ, մի րոպե չմարեց կրակոցները։ Նստած սպասում էինք՝ ինչ պիտի լինի։ Գյուղապետն ասեց՝ դուրս եկեք գյուղից, գրուզավոյ մաշինով հասանք Խոջալուի օդանավակայան. մեքենան ճանապարհին փչացավ, ոտքով գնում էինք, ոչ ոքի չէր հետաքրքրում ինչի ենք ոտքով, ամեն մարդ իրա դարդով էր։ Աղջիկս հիվանդ էր, մի կերպ տեղափոխեցինք, էն էլ 2 օր չդիմացավ, մահացավ»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Զոհրա Գրիգորյանը։

Տիկին Զոհրայի աղջիկը 41 տարեկան էր, նրան Չարենցավանում են հուղարկավորել...

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ