copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:16 24-10-2023

Նիկոլ Փաշինյանը Կորեայի առևտրի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կորեայի Հանրապետության առևտրի նախարար Ան Դոկգունի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Կորեայի միջև առևտրատնտեսական կապերի հետևողական զարգացումն ու ամրապնդումը և ողջունել պատվիրակության այցը մեր երկիր: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Երևանում անցկացվող բանակցությունները նոր ազդակ կհաղորդեն տնտեսական փոխգործակցությանը, բիզնես կապերի ընդլայնմանն ու կնպաստեն տարբեր ուղղություններով ներդրումային ծրագրերի իրականացմանը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Կորեայի Հանրապետությունն ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն, և ՀՀ կառավարությունը շահագրգիռ է փոխգործակցության ընդլայնմամբ:

Կորեայի Հանրապետության առևտրի նախարարը նշել է, որ իր գլխավորած պատվիրակության կազմում են նաև գործարարներ և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, կորեական կողմը հետաքրքրված է էներգետիկայի, ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությամբ:

Զրուցակիցները հեռանկարային են համարել փոխգործակցությունը նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում: Կողմերը համոզմունք են հայտնել, որ քննարկումների արդյունքներով ձեռք կբերվեն կոնկրետ պայմանավորվածություններ:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի