Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 07:32 23-10-2023

Բլինքենը պնդում է՝ Իսրայելը և Գազան չեն վերադառնա ստատուս քվոյին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համոզմամբ, Իսրայելը և Գազայի հատվածը չեն կարողանա վերադառնալ ստատուս քվոյին և անհրաժեշտ է գտնել նոր մեխանիզմ, որը թույլ կտա Իսրայելին խուսափել ՀԱՄԱՍ-ի հարձակումներից։

Այդ մասին Բլինքենն ասել է NBC հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում:

«Կարծում եմ, մենք հասկանում են, որ չենք կարող վերադառնալ ստատուս քվոյին, երբ ՀԱՄԱՍ-ը կկարողանա կրկնել այն, ինչ արել է: Պետք է ինչ-որ նոր բան գտնել»»,- ասել է Բլինքենը:

Նրա կարծիքով, Իսրայելը մտադիր չէ վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը։

Բլինքենն ասել է, որ այժմ պետք է աշխատանք սկսել և ճշտել, թե ինչպես է Գազան կառավարվելու հակամարտությունից հետո:

Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը քննարկել են ՄԱԿ-ի օգնությամբ և արաբական երկրների ներգրավմամբ Գազայի հատվածում ժամանակավոր կառավարություն ստեղծելու հնարավորությունը։

Քննարկումները վաղ փուլում են և ելքը կախված կլինի պաղեստինա-իսրայելական հակամարտության զարգացումից՝ ներառյալ իսրայելական զորքերի ցամաքային գործողությունը։

CNN-ն ավելի վաղ հայտնել է, որ Միացյալ Նահանգները և դաշնակիցներն իսրայելցիների հետ մասնավոր զրույցներում Իսրայելին հետ են պահում Գազայում ցամաքային գործողություն իրականացնելուց:

Նրանք կոչ են անում իսրայելցիներին քննարկել երկարաժամկետ ռազմավարությունը Գազայի վերաբերյալ, խուսափել այդ տարածքի երկարաժամկետ օկուպացիայից և ամեն բան անել խաղաղ մարդկանց կյանքը խնայելու համար:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան