Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:18 22-10-2023

Եղիպատրուշ գյուղում շինաշխատանքների ժամանակ 57-ամյա տղամարդը վայր է ընկել, ապա հիվանդանոցի ճանապարհին մահացել է. shamshyan.com

Հոկտեմբերի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ժամը 11:50-ի սահմաններոմ «Ապարան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Եղիպատրուշ գյուղ և մինչ գյուղ հասնելը՝ այլ ավտոմեքենայի միջից շտապօգնութան ավտոմեքենան են տեղափոխել տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, Ոստիկանության Ապարանի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Անդրանիկ Ա.-ն է:

Վերջինս այդ օրը՝ ժամը 11:10- ի սահմաններում, Եղիպատրուշ գյուղի տարածքում գործող ճոպանուղու տարածքում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, շինաշտարակի վրայից վայր է ընկել և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ «սպանություն» հատկանիշներով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել