copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 20:12 21-10-2023

«Ազատության արձանը պետք է ապամոնտաժվի և ԱՄՆ-ից տեղափոխվի Ռուսաստան»․ Պետդումայի պատգամավոր

ՌԴ Պետդումայի պատգամավոր Միխայիլ Շերեմետը հայտարարել է, որ ԱՄՆ կորցրել է ժողովրդավարության հենակետ համարվելու իրավունքը, ուստի Ազատության արձանը պետք է տեղափոխվի Ռուսաստան։

«ԱՄՆ երկար ժամանակ մակաբույծի պես օգտվել է այլ պետությունների տնտեսություններից՝ ժողովրդավարության հենակետից վերածվելով դեսպոտիզմի ու բռնության հենակետի, հրահրելով պատերազմներ՝ ամբողջ աշխարհում։ Այդ պատճառով էլ Ազատության արձանը պետք է ապամոնտաժվի և տեղափոխվի Ռուսաստան, որն այսօր պաշտպանում է այլ երկրների ու ժողովուրդների՝ ազատ ընտրության ու զարգացման իրավունքը»,- ասել է Շերեմետը՝ «Ռիա Նովոստի»-ին։

Նա հավելել է, որ Բայդենի քաղաքականության պատճառով՝ ԱՄՆ կորցրել է Ազատության արձան ունենալու բարոյական իրավունքը, իսկ Ռուսաստանը, որը մարտահրավեր է նետել ամերիկյան հեգեմոնիային, դարձել է ազատության ու արդարության խորհրդանիշ։

«Բայդենի օրոք ԱՄՆ վերջնականապես կորցրել է աշխարհում մի ժամանակ ունեցած իր հարգանքը»,- ասել է Պետդումայի պատգամավորը։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում

Ձեզ գուցե հետաքրքրի