Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 12:44 20-10-2023

Իսրայելի պաշտպանության նախարարը զինծառայողներին հրահանգել է պատրաստ լինել

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Գազայի հատվածում «Համաս»-ի դեմ սպասվող ցամաքային գործողությունից առաջ Պաշտպանության բանակի զինծառայողներին հրահանգել է «պատրաստ լինել»: Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post պարբերականը։

«Նրանք, ովքեր հիմա հեռվից են նայում Գազային, այն կտեսնեն ներսից: Ես դա ձեզ խոստանում եմ», - հայտարարել է Իսրայելի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Միևնույն ժամանակ դեռևս հայտնի չէ, թե երբ կսկսվի ցամաքային գործողությունը: Ենթադրվում է, որ գործողությանը մասնակցելու են ցամաքային զորքերի տասնյակ հազարավոր զինծառայողներ, ինչպես նաև տանկեր և հատուկ ջոկատայիններ՝ օդուժի և հրետանու աջակցությամբ:

Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն նույնպես հանդիպել էր Գազայի հատվածի սահմանի մոտ գտնվող զինծառայողներին: Վերջինս X-ի իր միկրոբլոգում տեսնյութ էր հրապարակել՝ կից գրելով․ «Մարտիկների հետ: Պատրաստ ենք»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին մեկնարկած Իսրայելի և «Համաս»-ի միջև արյունալի հակամարտության ընթացքում զոհվել են առնվազն 1400 իսրայելցիներ, 4 հազարից ավելի պաղեստինցիներ, տասնյակ հազարավոր վիրավորներ կան, «Համաս»-ը պատանդառել է շուրջ 200 իսրայելցու:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել