Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 18:50 19-10-2023

Երևանում 23-ամյա վարորդը Lexus-ով կոտրել է ճանապարհի ցուցանակը, ապա արմատախիլ արել ծառեր. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։Ժամը 23:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Էդգար Մխիթարյանը իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Բաբայան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակը, հայտնվել կանաչ գոտում, արմատախիլ արել 2 ծառ և հայտնվել շինության պարսպի մոտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Պարեկային ծառայությունն ունի տեղեկություններ, որ վթարի պատճառը եղել է վարորդի կողմից «դրիֆտ» անելը, ինչի հետևանքով չի կարողացել կառավարել ավտոմեքենան և տեղի է ունեցել վթարը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

14:37 Կողմ՝ 63, դեմ՝ 28․ Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ
13:32 Սփյուռքի ամենահարուստ հայերի ընդհանուր կարողությունը գերազանցում է 25,5 միլիարդ դոլարը
14:08 Մի հատ հանգստացի՛, էլի. Սյուզաննա Մելքոնյանը՝ Արման Ծառուկյանին
17:07 Կառավարության պաշտոնական կայքից Գարիկ Բոշյանի կենսագրությունը ջնջված է
23:58 Ծաղիկ Ռուբոյին պատկանող Reebok Sports Club Armenia-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
21:54 Մենք աջակցում ենք Ադրբեջանի ինքնիշխանությանը, երկար ժամանակ անց Հայաստանի հետ վերականգնել ենք կապերը. Զելենսկի
09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
18:37 Մինչ բոլորը սպասում են նրա հարսանիքին, Ռաֆայել Երանոսյանը մասնակցում է ուրիշների հարսանիքներին
16:14 Իշխանազավթման էդ պահին Ձեր զգացողությունները ինչպիսի՞ն են եղել․ Ղազարյանը՝ Կոնջորյանին
21:30 Թալեբին հետևեք, և խաղաղություն կլինի