copy image url
Ներքին 2 տարի առաջ - 15:00 19-10-2023

Պատերազմի և պայթյունի հետևանքով Արցախից ՀՀ տեղափոխված վիրավորներից 41-ը մահացել են, այդ թվում՝ անչափահաս տղա

Մոտ 1 ամիս առաջ՝ սեպտեմբերի 25-ին, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված և ՀՀ տեղափոխված անձանց թիվը 167 է։

Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից Oragir.News-ին հայտնեցին, որ նրանցից 80-ը դուրս են գրվել, մի մասը բուժում է ստանում արտերկրում, ցավոք նաև մահվան դեպքեր են գրանցվել։

«19.10.2023 11:00-ի դրությամբ ԼՂ-ից ռազմական գործողությունների և պայթյունի հետևանքով ՀՀ տեղափոխված և մայրաքաղաքի բժշկական տարբեր կենտրոններում բուժում ստացող պացիենտների թիվը` 167 է:

Նրանցից 26-ի վիճակը ծանր է, 10-ինը` ծայրահեղ ծանր: Մինչ այս պահը (սկսած սեպտեմբերի 24-ից` օդային և ցամաքային ճանապարհով տուժածների տեղափոխումից) գրանցվել է մահվան 41 դեպք: Մեծ մասը` այրվածքի հետևանքով: 19 պացիենտ իրենց բուժումը ստանում է արտասահմանյան տարբեր կլինիկաներում:

Վերջին շաբաթվա ընթացքում 80 բուժառու է դուրս գրվել լավացումով, սակայն շարունակում են գտնվել բժիշկների ամբուլատոր հսկողության տակ»,- հայտնեցին Առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ այրվածքների հետևանքով մահացածների մեջ 1 անչափահաս է եղել։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը